Խոր Վիրապ
Տուրը սկսում ենք Խոր Վիրապից, որտեղից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Արարատ լեռը։ Այստեղ կծանոթանաք Հայաստանի քրիստոնեության ընդունման պատմությանն ու վանքի նշանակությանը։

Բնություն · Անհատական տուր
Բացահայտեք Հայաստանի հարավը՝ Խոր Վիրապ, Արենի, Նորավանք և Ջերմուկ մեկօրյա տուրի ընթացքում։ Վայելեք Արարատի տեսարանը, հայկական գինին և Ջերմուկի ջրվեժը։
Երթուղի Երևանից՝ Խոր Վիրապ → Արենի գինեգործարան → Նորավանք։ Առանձին մեքենա միայն ձեր խմբի համար։
Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Ջերմուկ
Այս մեկօրյա տուրի ընթացքում կբացահայտեք Հայաստանի հարավային հատվածի ամենագեղեցիկ և հետաքրքիր վայրերից մի քանիսը։
Այս տուրը հիանալի հնարավորություն է մեկ օրվա ընթացքում համատեղելու Հայաստանի պատմությունը, մշակույթը, գինեգործությունը, լեռնային բնությունն ու Ջերմուկի յուրահատուկ մթնոլորտը։
Տուրը սկսում ենք Խոր Վիրապից, որտեղից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Արարատ լեռը։ Այստեղ կծանոթանաք Հայաստանի քրիստոնեության ընդունման պատմությանն ու վանքի նշանակությանը։
Այնուհետև ուղևորվում ենք Արենի, որտեղ կայցելենք Գինու ուղին և հնարավորություն կունենանք ծանոթանալու Հայաստանի գինեգործության հարուստ ավանդույթներին ու համտեսելու տեղական գինիներ։
Հաջորդ կանգառը Նորավանքն է՝ կարմիր ժայռերով շրջապատված միջնադարյան վանական համալիրը, որը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ և գեղեցիկ բնությամբ։
Տուրը շարունակում ենք դեպի Ջերմուկ՝ Հայաստանի հայտնի առողջարանային քաղաք։ Այստեղ կայցելենք Ջերմուկի գեյզերները, կզբոսնենք քաղաքի հայտնի Գալերիայում և կտեսնենք տպավորիչ Ջերմուկի ջրվեժը։
Ջերմուկ-ը կազմակերպվում է միայն ձեր խմբի համար՝ առանձին մեքենայով։ Գինը կախված է ընտրված մեքենայից, ոչ թե ուղևորների թվից։
1 / 6