Ծաղկաձոր Սևան  Դիլիջան խմբային տուր

Բնություն · Փոքր խմբային տուր

Ծաղկաձոր Սևան Դիլիջան խմբային տուր

Բացահայտեք Սևանա լճի գեղեցկությունն ու Դիլիջանի կանաչ բնությունը խմբային շրջագայության ընթացքում՝ համադրելով Հայաստանի հիասքանչ բնությունը, պատմությունն ու մշակութային ժառանգությունը։

10 ժամ220 kmԸնդհանուր փոքր խումբ

Ճանապարհորդությունը

Երթուղի Երևանից՝ Ծաղկաձոր → Կեչառիսի վանական համալիր → Zip line։ Խմբային ուղևորություն՝ նախատեսված մեկնմամբ։

Ծաղկաձոր – Սևան – Դիլիջան մեկօրյա տուր

Այս մեկօրյա տուրի ընթացքում կբացահայտեք Հայաստանի ամենագեղեցիկ լեռնային և մշակութային վայրերից մի քանիսը՝ համատեղելով պատմությունը, բնությունը և գեղեցիկ տեսարանները։

Այս տուրը հիանալի հնարավորություն է մեկ օրվա ընթացքում տեսնելու Հայաստանի լեռները, Սևանա լիճը, միջնադարյան վանքերը և Դիլիջանի բնությունն ու մշակույթը։

01

Ծաղկաձոր

Տուրը սկսում ենք Ծաղկաձորից, որտեղ կայցելենք Կեչառիսի վանական համալիրը՝ միջնադարյան հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից մեկը։ Այնուհետև կայցելենք Ծաղկաձորի զիպլայնը, որտեղ ցանկության դեպքում կարող եք վայելել ադրենալինը և քաղաքի ու լեռների գեղեցիկ համայնապատկերը։

Ծաղկաձոր
02

Կեչառիսի վանական համալիր

Տուրի հիմնական կանգառները՝ Կեչառիսի վանական համալիր → Ծաղկաձորի զիպլայն → Ծաղկաձորի ճոպանուղի → Սևանա լիճ → Սևանավանք → Դիլիջանի Հին քաղաք → Հաղարծինի վանական համալիր → «Միմինո» հուշարձան։

Կեչառիսի վանական համալիր
03

Ծաղկաձորի ճոպանուղի

Հաջորդ կանգառը Ծաղկաձորի ճոպանուղին է։ Ճոպանուղով բարձրանալով՝ կվայելեք Ծաղկաձորի լեռնային բնությունը և հիասքանչ տեսարանները։

Ծաղկաձորի ճոպանուղի
04

Սևանա լիճ

Այնուհետև ճանապարհը կշարունակենք դեպի Սևանա լիճ, որտեղ կայցելենք Սևանավանք՝ Սևանի թերակղզու վրա գտնվող պատմական վանական համալիրը։ Այստեղից բացվում է Սևանա լճի տպավորիչ տեսարանը։

Սևանա լիճ
05

Դիլիջան

Հաջորդ կանգառը կլինի Դիլիջանը՝ Հայաստանի ամենագեղեցիկ և կանաչ քաղաքներից մեկը։ Կզբոսնենք Դիլիջանի Հին քաղաքում, կտեսնենք ավանդական ճարտարապետությունը, փոքրիկ փողոցներն ու հայտնի արհեստագործական խանութները։

Դիլիջան
06

Հին Դիլիջան

Տուրի վերջում կայցելենք Դիլիջանի հայտնի «Միմինո» հուշարձանը և կվայելենք քաղաքի յուրահատուկ մթնոլորտը։

Հին Դիլիջան
07

Հաղարծինի վանական համալիր

Այնուհետև կուղևորվենք դեպի անտառների մեջ թաքնված Հաղարծինի վանական համալիր, որը Հայաստանի միջնադարյան ճարտարապետության ամենատպավորիչ հուշարձաններից է։

Հաղարծինի վանական համալիր

Ինչպես է աշխատում խմբային տուրը

Ծաղկաձոր Սևան Դիլիջան խմբային տուր-ը համատեղ, նախատեսված մեկնմամբ ուղևորություն է։ Դուք ճանապարհորդում եք հրապարակված երթուղով այլ հյուրերի հետ, իսկ էջում նշված գինը մեկ անձի համար է։

  • Ամսաթիվ ընտրելուց առաջ ամրագրման հատվածում ստուգեք նախատեսված մեկնման ժամը և հանդիպման վայրը։
  • Հրապարակված ծրագիրը սահմանում է երթուղին և կանգառները, որպեսզի ամբողջ խումբը շարժվի նույն ժամանակացույցով։
  • Եթե անհրաժեշտ է առանձին մեքենա, հյուրանոցից վերցնելը կամ միայն ձեր խմբի երթուղի, ընտրեք անհատական տարբերակը։

Պատկերասրահ

Ծաղկաձոր Սևան  Դիլիջան խմբային տուր Պատկերասրահ 1
1 / 14
Խմբային տուր՝ Ծաղկաձոր Սևան Դիլիջան Երևանից | Tour Armenia